26795 դիտում
12:15 31-07-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը «բացում է չակերտները» և բացահայտում, թե ինչ աշխատանքի է անցել
6 տարվա ազատազրկման դատապարտված եւ համաներմամբ ազատ արձակված ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը, ինչպես տեղեկացրել էինք, ամիսներ առաջ աշխատանքի էր անցել, բայց չէր ցանկանում ասել, թե խոսքն ինչ աշխատանքի մասին է: Սակայն [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ամիսներ անց նա համաձայնվեց խոսել իր նոր աշխատանքի մասին:
Մ. Օհանյանը նշեց, որ աշխատանքի է անցել ոչ թե ոստիկանական համակարգում, այլ բիզնեսով է զբաղվում, ավելի ճիշտ՝ Երեւանում տեղակայված իր տղայի բիզնեսն է աշխատեցնում: Մանրամասների մասին խոստացավ խոսել առաջիկայում, քանի որ մեկնել էր հանգստի:
Հիշեցնենք, որ Մ. Օհանյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեղադրանքի համաձայն Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով՝ դրանով հասցնելով պետությանը շուրջ 420 հազար դոլար չափով վնաս, սակայն վնասը փոխհատուցել էր:
Նմանատիպ նյութեր
13385 դիտում
17:04 05-03-2015
Վարդան Օսկանյանը բացում է չակերտները, թե ինչու է լքել ԲՀԿ-ն
10948 դիտում
11:57 30-04-2014
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն այլևս չի հանգստանում. նա աշխատում է
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1147 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
871 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան