28808 դիտում
12:23 13-10-2015
Ինչ թանկարժեք ավտոմեքենաներ ունի Երեւանի ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը, ով է նվիրել նրա առաջին մեքենան, ինչպես են արձագանքում ավտոտեսուչները՝ նրան կանգնեցնելիս եւ ավելին
Երեւանի ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը իր ընտանիքին պատկանող երկու ավտոմեքենաներն էլ գնել է երեւանյան ավտոսրահներից։ Ներկա պահին նրա ընտանիքին պատկանում է 2015 թվականի արտադրության «Մերսեդես 221»՝ սպիտակ գույնի, եւ 2011 թվականի արտադրության «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգար Օհանյանը։
Հարցին, թե ինչ գնով է ձեռք բերել ավտոմեքենաները, խուսափեց կոնկրետ գին նշել՝ սահմանափակվելով հետեւյալ պատասխանով. «Բավականին թանկ»։
Երկու ավտոմեքենաներն էլ գնել է կանխիկ գումարով՝ տղայի եւ կնոջ անվամբ։ Նա հիշեց, որ առաջին մեքենան, հենց ընդունվել է Ճանապարհային ոստկանությունում աշխատանքի, հայրն է նվիրել 1981թ-ին՝ «Մոսկվիչ 400 12», իսկ իր աշխատած գումարով 1984 թվականին գնել է «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա։
Հարցին, թե՝ պատահո՞ւմ է, որ ավտոտեսուչներն իրեն կանգնեցնեն եւ ինչպես են արձագանքում, անկեղծ պատասխան տվեց․«Այո, իհարկե։ Երբ ՃՈ պետ էի, այն ժամանակ էլ էին կանգնեցրել, հիմա էլ, եթե խախտումներ եմ անում, կանգնեցնում են։ Շատ մեծ հարգանքով են արձագանքում եւ ճանապարհում, քանի որ ես կոպիտ խախտումներ չեմ արել։ Ավելին, թե՛ նախկինում, թե՛ հիմա անհիմն երբեք չեն կանգնեցրել»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Մարգար Օհանյանին մաղթել էլ ավելի թանկարժեք ավտոմեքենաներ եւ անփորձանք երթեւեկություն։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1090 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
658 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան