1401 դիտում
15:14 31-07-2014
Թուրքիայի կառավարությունը Սանասարյան վարժարանի շենքը չի վերադարձնում
Թուրքիայի իշխանություները չեն պատրաստվում Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող Սանասարյան վարժարանի շենքը վերադարձնել Պոլսի հայոց պատրիարքությանը, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1790]Ermenihaber.am[/url] կայքը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Գազեթեփորթ» լրատվական կայքը, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտնել է, որ շենքի վերադարձման հարցն այժմ օրակարգում չէ: Արընչը, պատասխանելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Սեզգին Թանըրքըլու գրավոր հարցմանը, նշել էր, որ Հիմնադրամների գլխավոր վարչությունն այդ հարցով աշխատանքներ չի իրականացնում:
Շենքի վերադարձման հարցը կրկին ուշադրության կենտրում էր հայտնվել, երբ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խաբեության զոհ էր դարձել: Վերջինս շենքի վերադարձման հարցով դիմել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպումից հետո օրեր անց պատրիարքարան էր եկել մի անձ և, ներկայանալով որպես կառավարության անշարժ գույքի հարցերով տեսուչ, Աթեշյանին ստորագրել էր տվել մի քանի կեղծ փաստաթղթեր, իբրև թե շենքի վերադարձման հետ կապված: Նա Աթեշյանից վերցրել էր 6000 թուրքական լիրա և անհետացել:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1790]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
4348 դիտում
18:00 27-06-2017
Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, վերականգնվելու է նաև Աֆրիկյանների շենքը. Նարեկ Սարգսյան
Այս բաժնից
760 դիտում
20:57 18-01-2025
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ․ Դըկոտինյի
1105 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը