1830 դիտում
16:05 28-03-2019
Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով չեն հարկվի. փոխվարչապետ
Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: [url=https://armenpress.am/arm/news/969262.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաև սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր և փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաև այլ ապրանքների մասով, որոնք ևս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,-հայտնեց Ավինյանը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք վերադառնան նախնական առաջարկված տարբերակին` ըմպելիքներն ըստ շաքարայնության հարկելուն, Ավինյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, քննարկումները կշարունակվեն և բոլոր շահառու խմբերի հետ մանրամասն կուսումնասիրեն ու կհասկանան, թե ինչ լուծումներ կարող են գտնել: Այս փուլում այդ հարցի վերաբերյալ օրակարգ չունեն:
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
15:55 31-07-2014
Գազավորված ըմպելիքներն անչափահասների հիշողության վրա բացասաբար են անդրադառնում. հետազոտություն
1359 դիտում
13:21 29-07-2015
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատունը կիսամյակն ամփոփել է մուտքերի աճով
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված