1416 դիտում
17:52 31-07-2014
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին
Հուլիսի 31-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից և այլ երկրներից ժամանած «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին` համաձայն արդեն իսկ ձևավորված ավանդույթի:
Հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների, հայկական կառույցների ղեկավարներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ուղղված քայլերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադառձավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման ավարտին փոխնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
22:39 12-07-2016
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Սփյուռքի նախարարության “Սփյուռք” ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին
1661 դիտում
15:51 28-07-2015
Շավարշ Քոչարյանն ընդունել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»