2971 դիտում
09:53 01-08-2014
Գայ գյուղի բնակիչները գումար են հավաքում՝ օգնելու օրերս վթարի ենթարկված համագյուղացուն. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Արմավիրի մարզի Գայ գյուղի մի խումբ բնակիչներ գումար են հավաքում՝ օգնելու օրերս վթարի ենթարկված համագյուղացուն, իսկ մյուսներն էլ իրենց վճարած, բայց կորած վարկի գումարն են հայթայթում: Գայ համայնքում, գյուղապետարանի 29-ամյա աշխատակից Տաթևիկ Հարությունյանն օրերս վթարի է ենթարկվել, և միջադեպից հետո նրա պայուսակից անհետացել է գյուղի բնակիչների կողմից հավաքագրված «Կամուրջ» վարկային կազմակերպության 3 միլիոն 200 հազար դրամը և 520 դոլար վճարելիք գումարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը տեղեկացրեց, որ գյուղի մի խումբ բնակիչներ վթարված աղջկա հիվանդանոցի ծախսերը հոգալու համար որպես օգնություն գյուղապետարան են բերում 10.000-ական դրամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
15:50 19-03-2015
Գորդոն Բրաունը գումար է հավաքում 28 միլիոն դպրոցականներին օգնելու համար
2396 դիտում
19:23 16-10-2014
Արագածավան գյուղի բնակիչը դանակահարել է համագյուղացուն և կյանքին վտանգ սպառնացող վիրավորում հասցրել
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»