211652_close_icon
views-count2369 դիտում article-date 19:23 16-10-2014

Արագածավան գյուղի բնակիչը դանակահարել է համագյուղացուն և կյանքին վտանգ սպառնացող վիրավորում հասցրել

Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած խոհանոցային դանակով դիտավորյալ հարվածել է համագյուղացի Ռադիկ Ամիրխանյանի որովայնի առաջնային պատին, նրան դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր