211652_close_icon
views-count4488 դիտում article-date 14:15 02-08-2014

Ոսկեհատ գյուղում հարբեցող Մանուկը սպառնացել է հրացանով սպանել հարեւանի կնոջը եւ բենզինով այրել է նրանց տնակը

Էջմիածնի Ոսկեհատ գյուղում, քինախնդրությունից դրդված, հարբեցող Մանուկը այրել է Հարությունյանների դոմիկը եւ սպառնում է սպանել ընտանիքի մորը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց 35-ամյա Անժելա Հարությունյանը: Նա նշեց, որ օրեր առաջ է համագյուղացի Մանուկը այրել իրենց «դոմիկում», որտեղ ապրում էր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկն էլ հաշմանդամ է: «Վեց տարի է՝ այդ «դոմիկում» էինք ապրում: Մանուկի ընտանիքը նրան իր հարբեցողության համար լքել է: Մի քառասուն օր առաջ, երբ սկեսրայրս հոգին էր տալիս, եկել էր, մեր բակում հայհոյում էր եւ կրակում: Ամուսինս նրան դուրս արեց եւ նա մուռ էր պահում: Մի քանի անգամ հողագործության ժամանակ հրացանով սպառնացել է, որ ինձ կսպանի: Ու իրա վատությունը «դոմիկը» այրելու ձեւով արեց: Երբ դաշտում հող ենք մշակելուց եղել, բենզինը լցրել, «դոմիկը» այրել է: Հրշեջները հաստատեցին, որ «դոմիկը» բենզինով են այրել»,- ասաց Անժելա Հարությունյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ արդեն ոստիկանությունում էլ են հանցագործության մասին հայտարարություն տվել:

Նմանատիպ նյութեր