7389 դիտում
13:19 08-01-2016
Ի՞նչ պատժի արժանացավ կնոջը հարեւանի տներում փնտրող եւ որսորդական հրացանով հարեւանի կնոջը կրակած Գառնիկը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 56-ամյա Գառնիկ Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իր կին Լալա Շմավոնյանին փնտրելով գնացել է համագյուղացի Վաչագան Վարդանյանի տան բակ, սակայն վերջինիս կին Անահիտ Սիմոնյանից տեղեկանալով, որ Լալա Շմավոնյանն այնտեղ չէ և չհավատալով Անահիտ Սիմոնյանին` այդ հարցի շուրջ վեճի է բռնվել վերջինիս հետ, իսկ հետո, երբ հարևանությամբ բնակվող Վարդուշ Մամիկոնի Հարությունյանը, ով վիճաբանության ժամանակ գտնվել է նշված տան բակում և իրենց տուն գնալու նպատակով դուրս է եկել դարպասից ու քայլել իրենց տան ուղղությամբ, Գառնիկ Թադևոսյանը, քննությամբ չպարզված դրդապատճառներով իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է Վարդուշ Հարությունյանի ուղղությամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Գառնիկ Թադևոսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական համապատասխան հիմնարկում:
Նմանատիպ նյութեր
4485 դիտում
14:15 02-08-2014
Ոսկեհատ գյուղում հարբեցող Մանուկը սպառնացել է հրացանով սպանել հարեւանի կնոջը եւ բենզինով այրել է նրանց տնակը
13916 դիտում
13:38 19-08-2018
Մոսկվայում թոշակառուն որսորդական հրացանով սպանել է նախկին կնոջը, այնուհետև ինքնասպան եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից