8538 դիտում
16:51 02-08-2014
Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով. ԼՂՀ ՊԲ
Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Այս մասին են հայտնում ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ /նախկին 5-ի փոխարեն/ և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ /նախկին 2-ի փոխարեն/ և 4 վիրավոր:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:
Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակվում են ճշտվել:
Նմանատիպ նյութեր
12014 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
1388 դիտում
17:45 15-04-2015
«Հատուցման գինը». գիրք Ցեղասպանության հետևանքով հայերի կրած նյութական կորուստների մասին. ֆոտոշարք
Այս բաժնից
1693 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել
841 դիտում
23:36 19-10-2024
Գազայում և Լիբանանում Իսրայելի բոլոր ցեղասպանությունները պետք է դադարեցվեն. Էրդողան
1147 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր