1037 դիտում
14:28 05-08-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի գյուղի զարգացման մասնագետ և թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսիին, Բանկի կայուն ռազմավարության դեպարտամենտի գյուղատնտեսության արտադրության տնտեսագետ Բեքզոդ Շամսիևին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին: Այս մասին է տեղեկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման նպատակն իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներին ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին ծանոթանալն է:
Բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի՝ ոլորտին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, արոտավայրերի բարելավման առաջին ծրագրի շրջանակներում, ինչը նպաստել է հանրապետությունում անասնագլխաքանակի աճին և ֆերմերների եկամուտների ավելացմանը: Հույս ունեմ, որ երկրորդ ծրագիրը ևս արդյունավետ կլինի և կապահովի շղթայի ամբողջականությունը ,- ողջունելով հյուրերին նշել է նախարարը:
Նիկոլաս Ահուիսուսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել է նախարարին, որ դրական միտումները կայուն նախադրյալներ են ապահովում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրն իրականացնելու համար: Նա նաև նշել է, որ Բեքզոդ Շամսիևը հանդիսանալու է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի համակարգողը:
Երկրորդ ծրագրիրը կընդգրկի հետևյալ բաղադրիչները՝ նոր համայնքների ներգրավում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում, ինչպես նաև աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:
Նախարարը գոհունակություն է հայտնել նոր ծրագրի մեկնարկի առթիվ և ներկայացրել է առաջարկներ, որոնք ցանկալի կլիներ ընդգրկել ծրագրում: Հանրապետությունում զգալիորեն ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և ստեղծվել են մսի և մսամթերքի արտահանման իրատեսական նախադրյալներ, անհրաժեշտ է ծրագրի միջոցներով կառուցել մի քանի սպանդանոց, կաթի վերամշակման արտադրամասեր, կերարտադրության բարձր մակարդակ ապահովելու և կերային բազան ավելացնելու համար ձեռք բերել հացահատիկահավաք կոմբայններ, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ,- նշել է նախարարը:
ՀԲ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել վերոգրյալ առաջարկներն ու հնարավորինս օժանդակել նոր ծրագրում դրանք ընդգրկելու գործում:
Նմանատիպ նյութեր
1208 դիտում
16:27 10-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
1226 դիտում
18:32 11-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին
3502 դիտում
21:17 01-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Կոնվերս բանկի ներկայացուցիչներին
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին