211652_close_icon
views-count10598 դիտում article-date 01:00 06-08-2014

Շղթայական ավտովթար Երևանում. Հաղթանակ կամրջի վրա բախվել են 3 Opel-ներն ու BMW-ն. 2 Opel-ները վարել են կանայք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Հաղթանակ կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 33-ամյա Արմեն Գևորգյանի վարած BMW մակնիշի 34 VP 683 համարանիշի, 35-ամյա Անահիտ Խանոյանի վարած Opel Astra մակնիշի 13 UO 210 համարանիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Սոֆյա Համբարձումյանի վարած Opel Vectra մակնիշի 34 DT 249 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Տրդատյանի վարած Opel Astra մակնիշի 70 VM 088 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 700.000, Opel Vectra-ինը` 80.000, իսկ Opel Astra -ներինը` 250.000 և 800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ[/url] ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, BMW մակնիշի մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 42.000, Opel Vectra-ինը` 45.000, իսկ Opel Astra -ներինը` յուրաքնաչյուրը 42.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր