211652_close_icon
views-count13616 դիտում article-date 00:55 02-08-2014

Շղթայական ավտովթար Դավիթաշենի կամրջի վրա. բախվել են BMW X5-ը, Opel-ները և Toyota-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ 25-ամյա Արամ Ենգիբարյանի վարած BMW X5 մակնիշի 39 MS 999 համարանիշի, 22-ամյա Բաբկեն Տոնոյանի վարած Opel Corsa մակնիշի 34 DC 997 համարանիշի, 35-ամյա Ղուկաս Ղարիբյանի վարած Toyota Camry մակնիշի 75 OQ 001 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի 61 PP 060 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ըներությունների ներկայացուցիչները: Ժամանել էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նախնական տվյալներով BMW X5 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 400.000, Opel Corsa-ինը և Toyota Camry-ինը յուրաքնաչյուրը 800.000, իսկ Opel Astra-ինը` 700.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, BMW X5 մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 114.000, Opel Corsa-ինը` 46.000, Toyota Camry-ինը`121.000, իսկ Opel Astra-ինը`60.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր