211652_close_icon
views-count4896 դիտում article-date 09:24 06-08-2014

Բանկի աշխատակցի ինքնասպանության պատճառը սիրուհի՞ն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օգոստոսի 3-ին «Հաղթանակ» կամրջից նետվելով ինքնասպան էր եղել «Արարատբանկ»-ի Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 58-ամյա Միքայել Քերոբյանը: Նրա հարազատների շրջանում խոսակցություններ կան, որ Միքայելի այս քայլը, միգուցե, կապված է սիրուհու հետ: Ըստ շրջանառվող լուրերի, Միքայել Քերոբյանը ինքնասպանությունից մեկ օր առաջ աշխատանքի չի գնացել: Տեղեկություններ էին տարածվել, որ Միքայելը լուրջ պարտքեր է ունեցել, սակայն նրա հարազատներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, ինքնասպանը ոչ մի պարտք չի ունեցել: Ավելին, ըստ հարազատների՝ նա է միշտ ուրիշներին պարտքով գումար տվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Միքայելն ունի երկու երեխա: Որդին նոր է վերադարձել բանակից, իսկ դուստրն այս տարի է ավարտել դպրոցը: Այսպիսով` եթե պարտքեր չուներ, ու բացի այդ` զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն, տարակուսելի է, թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության: Ըստ բանկի կառավարչի տեղակալի հարազատներին մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է` Միքայելին այդ քայլին հասցրել է նրա սիրուհին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր