80785 դիտում
19:15 18-05-2019
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. Արմավիրի ոստիկանապետը իր գործընկերների հետ կանխել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը. աշխատակցի պնդմամբ, պատճառը ավտոլվացման կետի սեփականատերն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ կյանքին վերջ տալու նպատակով Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամուրջից» փորձում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանում ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հարություն Հարությունյանի, և համայնքային ոստիկան Գարիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ կարողանում են համոզել այդ քաղաքացուն, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է նրան հետ բերել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ քաղաքացին Շիրակի մարզում հաշվառված, սակայն ժամանակավորապես Արմավիր քաղաքում բնակվող 29-ամյա Մ.Ս.-ն է, ով այդ քայլին է դիմել, քանի որ ինքը աշխատում է Արմավիր քաղաքի ավտոլվացման կետերից մեկում և այդ կետի սեփականատեր, Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա Ռոլանդ Հովհաննիսյանը մերժել է նրա խնդրանքը, իսկ նա խնդրել էր, որ այլևս չի ցանկանում աշխատել ավտոլվացման կետում, ինչից հետո Ռ. Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել Մ.Ս.-ին, որից ինքը նվաստացած զգալով, փորձել է կամրջից ցած նետվելով, ինքնասպան լինել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոլվացման կետի սեփականատեր Ռ. Հովհաննիսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն է տվել:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
44254 դիտում
20:08 13-03-2018
Երևանում ոստիկանները կանխել են 51–ամյա կնոջ ինքնասպանությունը. ըստ կնոջ՝ պատճառը տնօրենն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ