1490 դիտում
15:53 06-08-2014
Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 60 դեպք. ՖՆ
Նախաբացթողումային հսկողության վարչությունն ամփոփում է 2014-ի առաջին կիսամյակը, հայտնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակը սկսել է առանձնահատուկ բացահայտմամբ. հունվարին Մեղրիի մաքսակետում բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցներից վարչության աշխատակիցների աչալուրջ զննման շնորհիվ հայտնաբերվել է շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոց: Շարունակելով հետևողական վերահսկողությունը սահմանային բոլոր անցակետերում` վարչությունը հունվար-հուլիսին մաքսային կանոնների խախտման մի շարք այլ դեպքեր է կանխել:
Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի տեղեկացմամբ՝ 2014-ի առաջին կիսամյակում որից 27-ը՝ թմրանյութի և հոգեմետ դեղորայքի հետ կապված, իսկ 7 դեպքով էլ` հայտնաբերվել է տարբեր մոդելների ավելի քան 500 բջջային հեռախոս. «Դրանք հիմնականում կանխվել են Մեղրիի մաքսակետում և «Զվարթնոց» մաքսատանը, որտեղ վերջին շրջանում ակտիվացել են հատկապես փոստային ծանրոցների միջոցով թմրամիջոցի տեղափոխման փորձերը»: Ի դեպ, ՆՀՎ աշխատակիցներն այսօրվանից նաև աշխատանքային նոր համազգեստով են իրականացնում իրենց պարտականությունները:
Կիսամյակի ընթացքում հայտնաբերված մաքսային խախտումների մեջ զգալի տեսակարար կշիռ են ունեցել նաև ապրանքի քաշի խախտման, չհայտարարագրման և կամ մասնակի հայտարարագրման դեպքերը: Տեխնիկական անընդմեջ վերազինումն այսօր վարչության աշխատակիցներին հնարավորություն է տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության բեռների զննում իրականացնել ոչ միայն մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այլև ցանկացած վայրում. Վարչության տեխնիկական բազան համալրվել է ռենտգենյան զննման գերժամանակակից շարժական համակարգով:
ՆՀՎ պետի հավաստմամբ՝ տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումները վարչությունում շարունակական բնույթ են կրում. «Մաքսակետերում տեղադրված անշարժ ռենտգեն սարքավորումների միջոցով կարողանում ենք լիարժեք վերահսկողություն իրականացնել, իսկ մաքսային հսկողության այն տարածքներում, որտեղ դեռևս չկան զննող սարքավորումները, օգտագործում ենք շարժական «Ռապսիկան» սարքավորումը: Այն հնարավորություն է տալիս ցանկացած պահի, ցանկացած վայրում զննել բեռները»: Ի դեպ, հոգեմետ դեղորայքի ու բջջային հեռախոսների անօրինական ներկրման փորձերը կանխվել են աներևակայելի թաքստոցներում:
Օրինակ, վերջերս հայտնաբերված ուշագրավ մի դեպքով` այդպիսի պահեստի էր վերածվել ավտոմեքենայի գազի տարան, մեկ այլ դեպքով էլ` բենզինի բաքը: Վահրամ Գուրողլյանի խոսքով՝ մաքսային կանոնների խախտման նաև նոր միտում է նկատվել. «Ակտիվացել են մաքսազերծումից խուսափած մեքենաների ներկրման փորձերը, որոնք, սակայն, կանխվել են վարչության աշխատակիցների կողմից»: ՆՀՎ պետը վստահեցնում է` համակարգի արդիականացմամբ և հսկողական մեխանիզմների անընդհատ կատարելագործմամբ առաջիկայում նույնպես զգալիորեն կբարձրացվի իրավախախատումների բացահայտման մակարդակը:
Նմանատիպ նյութեր
863 դիտում
14:23 27-01-2023
Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1542 դիտում
17:10 12-09-2014
Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր
1682 դիտում
11:52 13-09-2014
Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր. տեսանյութ
Այս բաժնից
694 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
781 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1183 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ