211652_close_icon
views-count1190 դիտում article-date 16:33 07-08-2014

Բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների միջոցով կապահովվի պատվաստման բարձր որակը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցության դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: Այս մասին է տեղեկացնում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Այդ միջոցները գոյացել են ԳԱՎԻ (պատվաստանյութերի և իմունացման համընդհանուր դաշինք) միջազգային կազմակերպության աջակցությամբ: Իմունականխարգելման ծառայությունների գործառնական ծախսը տարեկան մոտ 15 մլն դրամ է: Ակնկալվում է, որ հանրային իրազեկման, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտության արդյունավետ կիրառման միջոցով կապահովվի պատվաստման ազգային օրացույցի պնևմակոկային պատվաստման հաջող և սահուն ներդրման գործընթացը: Կառավարության որոշմամբ վիճակահանություն անցկացնող հանձնաժողովների կազմերը համապատասխանեցվել են ՀՀ կառավարության նոր կառուցվածքին, 2015թ. փետրվարի 1-ից հետո վիճակահանության անցկացման օր է սահմանվել յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը և հստակեցվել են պարգևավճարի տրամադրման ժամկետները: Մեկ այլ որոշմամբ «Ղազանչիի կաթնահամալիրի» լուծարումից հետո մնացած շուրջ 8 մլն դրամ արժեքով 16 հիմնական և 11 տրանսպորտային միջոցները նվիրաբերվել են Շիրակի մարզի Ղազանչիի գյուղական համայնքին: Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքը 2014թ. ցրտահարության պատճառով հնարավորություն չունի մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսն իրականացնել առաջնահերթ վճարումներ, ուստի կառավարությունը թույլատրել է ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների մոտ 1.5 մլն դրամը փոխանցել վարչական բյուջե՝ մինչև նոյեմբերի 1-ը վերադարձնելու պայմանով:

Նմանատիպ նյութեր