211652_close_icon
views-count2739 դիտում article-date 23:00 07-08-2014

Եվրոպայի լիգա. Բերեզովսկու «Դինամո»-ն հաղթահարեց «Հապոել»-ի արգելքը. տեսանյութ

Մոսկվայի «Դինամո»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, երկու խաղերի արդյունքում հաղթահարեց Իսրայելը ներկայացնող «Ապոել Իրոնի»-ի արգելքը և դուրս եկավ Եվրոպայի լիգայի 4-րդ որակավորման փուլ: Ռոման Բերեզովսկին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը, որը կայացավ չեզոք մարզադաշտում, ավարտվեց մոսկովյան ակումբի 2:1 հաշվով կամային հաղթանակով: Հիշեցնենք, որ այս թիմերի մոսկովյան խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: [b]«Հապոել» (Իրոնի, Իսրայել)- «Դինամո»[/b] «Նեո ՋիԷսՊի Ստեդիում». Նիկոսիա Գոլեր` Կեխատ 11' – Կուրանյի 22' (11մ), Իոնով 30' Առաջին խաղ` 1:1 «Դինամո». Բերեզովսկի – Կոզլով, Սամբա, Գրանատ, Բյուտներ, Իոնով, Դենիսով, վենկեր, Ջուջակ, Կուրանյի, Կոկորին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր