211652_close_icon
views-count4293 դիտում article-date 00:33 19-07-2019

Եվրոպայի Լիգա. «Փյունիկը» նույնպես հաղթահարեց մակեդոնական արգելքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Շկուպին»: Գյումրիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3։3, այնպես որ, երկու խաղերի արդյուքով Հայաստանի փոխչեմպիոնը դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այսօր «Ալաշկերտն» էր Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից[url=https://shamshyan.com/hy/article/2019/07/18/1130312/] դուրս թողել[/url] մակեդոնական մեկ այլ թիմի՝ «Մակեդոնիային»՝ հաղթելով 3:0: Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում «Շկուպի» (Մակեդոնիա) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1։2 Մարին Յուրինա, 82 - Արտակ Եդիգարյան, 7, Արթուր Միրանյան, 31
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր