211652_close_icon
views-count17212 դիտում article-date 12:59 09-08-2014

Բանակցություններ են տարվում Ադրբեջանում սպանված Կարենի դին վերադարձնելու ուղղությամբ. նրա մորը չեն հայտնել որդու սպանության մասին՝ վախենալով, որ սիրտը չի դիմանա

Բանակցություններ են տարվում, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանի դին վերադարձվի հայկական կողմին: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա նշեց, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այսօր գնալու են գյուղ՝ այդ հարցը քննարկելու նպատակով: Սակայն չի կարող ասել՝ այս շաբաթ հնարվոր կլինի Կարենի դին վերդարնել, թե ոչ: Գյուղապետը նաեւ ասաց, որ Կարենի մորը դեռ չեն հայտնել կատարվածի մասին, քանի որ հիվանդ կին է եւ հնարավոր է այդ դաժան լուրին սիրտը չդիմանա: Ավելի վաղ էլ տեղկացրել էինք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը օգոստոսի 7-ին ադրբեջանցիների մոտ գերի է ընկել: Համագյուղացիների պատմելով՝ նա սեր ունի խմիչքի հետ եւ հավնաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Կարենը մեկ քույր եւ եղբայր էլ ունի, ովքեր Ռուսաստանում են: Իսկ նա մեկ տարի առաջ էր եկել հայրենի գյուղ՝ ամուսնանալու նպատակով: Մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Պավրիզ Պաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: Ադրբեջանական կողմն արդեն հրապարակել է հայ գերու լուսանկարները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 4-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեցին Տավուշի մարզ, եղան սահմանամերձ մի քանի գյուղերում, այցելեցին մարտական դիրքեր:

Նմանատիպ նյութեր