211652_close_icon
views-count7703 դիտում article-date 11:09 10-09-2014

Գերության մեջ մահացած Կարենի մորը հայտնել են որդու մահվան լուրը, ինչից հետո նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել

Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի մորն արդեն հայտնել են տեղի ունեցած ողբերգության մասին, ինչից հետո նրա առողջական խնդիրներն ավելի են սրվել:Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Կարենի դին վերադաձնելու խոստումներ դեռ չկան:Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանն էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Կարմիր Խաչը այս գործով չեզոք միջնորդի առաքելությամբ է հանդես գալիս, հետեւաբար, երբ քաղաքական կողմերը համաձայնության գան ռազմագերու վերադարձման հարցում, իրենք կմիջնորդեն, որպեսզի գործողությունը տեղի ունենա: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության ընթացքում մահացած Կարեն Պետրոսյանի դին չեն վերադարձնում, որպեսզի ամենայն հավանականությամբ ադրբեջանցիների դաժանությունները ջրի երես դուրս չգան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Երեւի սպասում են, որ դին նեխի, հետքերը վերանան ու նոր վերադարձնեն»,- ասել էր գյուղապետը: Ավելի վաղ էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի բնակիչներն ասել էին, որ համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել:

Նմանատիպ նյութեր