211652_close_icon
views-count1122 դիտում article-date 20:27 09-08-2014

Վան դեր Վարտը կմնա «Համբուրգ»-ում

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կշարունակի իր ելույթները գերմանական «Համբուրգ»-ում, հայտնում է kicker-ը: Նախկինում տեղեկություն էր տարածվել որ 31-ամյա խաղացողը ցանկանում է այլ ակումբ տեղափոխվել: Սակայն վան դեր Վարտը հայտարարել է, որ նման մտադրություն չունի: Բացի այդ «Համբուրգ»-ի գլխավոր մարզիչ Միրկո Սլոմկան ընդգծել էր, որ խաղացողը անհրաժեշտ է թիմին: Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում հոլանադացին 27 խաղում խփել է 7 գոլ և կատարել է 9 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր