211652_close_icon
views-count1120 դիտում article-date 17:31 10-02-2014

Մենք վախենում ենք «Համբուրգ»-ի երկրպագուներից. Վան դեր Վաարտ

«Համբուրգ»-ի ավագ Ռաֆաել վան դեր Վաարտը քննադատել է թիմի երկրպագուներին, [url=https://shamshyan.com/hy/article/140209192607/]ովքեր «Հերտա»-ի հետ խաղից հետո փորձել են հարձակվել թիմի խաղացողների վրա[/url]: Նրանք վիրավորական արտահայտություններ են հնչեցրել խաղացողների հասցեին և տարբեր առարակներ են նետել ֆուտբոլիստների ուղղությամբ: «Խաղացողների վրա հարձակվելը իրավիճակը չի շտկի: Ֆուտբոլիստները վախեցած էին, երբ շաբաթ օրը բախվեցին երկրպագուների հետ: Հատկապես դա դժվար էր երիտասարդ խաղացողների համար: Ես վատ խաղացի, ինչպես և ամբողջ թիմը, բայց դա մենք դիտավորյալ չենք արել: Մենք պետք ձգտենք դուրս գալ այս իրավիճակից ֆուտբոլային խաղադաշտում»,-ասել է վան դեր Վաարտը: Նշենք, որ «Համբուրգ»-ը Բունդեսլիգայի 20 տուրից հետո մրցաշարային աղյուսակում ընթանում է նախավերջին տեղով:

Նմանատիպ նյութեր