211652_close_icon
views-count1455 դիտում article-date 13:52 11-08-2014

Քրեական գործ` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին, 2014 թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին, քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ: Այս մասին է տեղեկացնում ՀՔԾ մամուլի ծառայությունը: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր