211652_close_icon
views-count5820 դիտում article-date 16:00 11-08-2014

Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը` Վերին Լարսի անցակետում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին

Վերին Լարսի անցակետում կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: Այս մասին արձագանքելով [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարկմանը՝ հայտնեցին Հայստանի Արտաքին գործերի նախարարությունից: Նրանց փոխանցմամբ, Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումները առաջացել են մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ 7 ժամից ավելի է՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում: Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցել, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում: Սպասողական վիճակում հայտնված հայերը SHAMSHYAN.com-ի միջոցով Հայաստանի Արտգործնախարարությանը խնդրել էին կապ հաստատել անցակետի անձնակազմի հետ եւ ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեն լուծումներ գտնել:

Նմանատիպ նյութեր