3740 դիտում
09:16 12-08-2014
Չավարտված պատերազմը պետք է միշտ մտքում ունենալ․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Չնայած Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բավականին «խաղաղասեր» հայտարարություններին՝ պարզ է, որ այս կամ այն ինտենսիվությամբ հարևանների սադրանքները Հայաստանի և Արցախի սահմաններին շարունակվելու են: Եթե Ալիևը նույնիսկ երդվեր, որ իրենց կողմից դիվերսիաներ, կամ գնդակոծություններ չեն լինի, միևնույն է՝ դրան ոչ ոք չէր հավատա: Մանավանդ, որ խաղաղության և փոխզիջումների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները բավականին յուրահատուկ են:
Հետևաբար պետք է պատրաստ լինել օգոստոսի սկզբի թեժ մարտերի կրկնությանը: Դա չի նշանակում, որ բոլոր մնացած հարցերի մասին պետք է մոռանալ: Գիտեմ, որ հայերից շատերին այդ օրինակը դուր չի գալիս, բայց չեմ կարող չհիշեցնել, որ Իսրայելը նման վիճակում ապրում է տասնամյակներ, սակայն դա չի խանգարում, որ այդ երկրում գոյություն ունենան որոշակի ժողովրդավարական ինստիտուտներ, զարգանան տնտեսությունը, գիտությունը, մշակույթը, տուրիզմը:
Ըստ այդմ՝ երբ մեր ընդդիմադիրները փորձեն մարդկանց փողոց դուրս բերել այս կամ այն օրակարգով, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ դրա ժամանակը չի, պատերազմի սպառնալիք կա: Այդ տրամաբանությամբ «դրա ժամանակը» կարող է չգալ մոտակա տասնամյակների ընթացքում:
Բայց, իհարկե, չավարտված պատերազմը պետք է միշտ մտքում ունենալ»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»