8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։
Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։
Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։
Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։
Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։
Նա ստեղծագործել է գունընկալման առօրյա փորձի տվյալների անմիջական վերարտացոլումը բացասելով։
Պատկերվող բոլոր առարկաներն ու արարածները մեկնաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագման ներքին զորությամբ օժտված ոգի էակներ։
Սարյանի մոտիվները բնույթով պատմողական չեն։
Դրանք ծառերով, գազելներով, սարերով, մարդկանց ու այլազան կենդանիների կերպարանքներով կազմակերպված ֆանտաստիկ իրադրություններ են, որ բացառում են ավանդական «գրական» սյուժեն։
«Հեքիաթներ և երազներ»–ում միահյուսվել են մանկական անմիջականությունը և իմաստունի խոհը։
Էությամբ յուրովի պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու և մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
14683 դիտում
22:15 20-07-2016
«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել»․ Մարտիրոս Սարյան․ ՆԿԱՐՆԵՐ
1276 դիտում
14:47 04-10-2024
Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին