1183 դիտում
12:44 12-08-2014
Ասֆալտապատվում է Թեղենիքի կենտրոնական ճանապարհը
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է Թեղենիք համայնք: Այս մասին է հայտնում Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը:
Համայնքի ղեկավար Մ. Բաղդասարյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը եղել է Թեղենիքի Սրբոց Նահատակ եկեղեցում, ապա այցելել համայնքի միջնակարգ դպրոց:
Կրթօջախում քննարկվել են ինչպես կրթական բարեփոխումների ընթացքին, այնպես էլ դպրոցական աշխատանքներում արդիական պահանջներին համապատասխանող մոտեցումներ կիրառելուն վերաբերող մի շարք հարցեր:
Թեղենիքի դպրոցում մարզպետին ներկայացվել են նաև սովորողների կրթության և դաստիարակության ասպարեզում ներդրված մեթոդներն ու ծրագրերը:
Այնուհետև Կոտայքի մարզպետը ծանոթացել է ՀՀ Կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, զրուցել գործընթացի պատասխանատուների հետ: Մարզպետը հանձնարարել է գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածում կատարել որակյալ աշխատանք:
Թեղենիքի գյուղապետարանում Կոտայքի մարզպետին են ներկայացվել համայնքի զարգացման հեռանկարային մի շարք ծրագրեր: Այստեղ Կոտայքի մարզպետը կարևորել համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշների ապահովման անհրաժեշտությունը, շնորհիվ որի հնարավոր կդառնա լուծումներ հաղորդել համայնքային մի շարք հրատապ խնդիրների:
Աշխատանքային այցելության ավարտին կազմակերպված հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը մտքեր է փոխանակել նաև համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների և բնակիչների հետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1747 դիտում
11:58 19-01-2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
1021 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ