211652_close_icon
views-count4053 դիտում article-date 15:16 12-08-2014

Կալանավայրերից ազատ արձակեք ազատամարտիկներին. բաց նամակ` «Սևան» քրեակատարողական հիմնարկից. NewsBook.am

[url=http://www.newsbook.am/?p=37175&l=am%2Fkalanavayreric%20azat%20ardzakeq%20azatamartiknerin%20bac%20namak%20sevan%20qreakataroxakan%20himnarkic]Newsbook.am[/url]-ը գրում է. «Պարոն գերագույն հրամանատար, պարոն վարչապետ, պարոն նախարար, ես առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ, ազատամարտիկ եմ ու հայրենիքի պաշտպան զինվոր եմ և այս իմ բաց նամակը բխում է իմ հայրենիքի շահերից, հայ ժողովրդի անվտանգության և պաշտպանության շահերից և ունի ռազմավարական նշանակություն։ Պարոն նախագահ, պարոն վարչապետ, պարոն նախարար, երբ պիտի հասկանաք, որ արդեն իսկ պատերազմ է և թուրքը մնում է թուրք։ Թուրքը միայն լռում է ուժով, նա խիղճ չունի, անգամ սովորական բնակչին բռնում տանում է ծեծի ենթարկելով և խոշտանգելով սպանում։ Սահմանները ամեն օր կրակահերթի տակ են պահվում, ամեն օր դիվերսիա են անում և ամեն օր սպանում 18 տարեկան անփորձ երեխեքի։ Ժամանակն է, որ բոլոր կալանավայրերից ազատ արձակեք ազատամարտիկներին և հրաման տաք պաշտպանել մեր հայրենիքը, մեր Արցախը, մեր հայ ժողովրդին։ Մարդիկ 20-30․000 հազիվ թոշակ են ստանում, իսկ պետությունը մեզ վրա ծախսում է ամսեկան 140,000 դրամ գումար (սա ըստ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի)։ Մանրամասները՝ [url=http://www.newsbook.am/?p=37175&l=am%2Fkalanavayreric%20azat%20ardzakeq%20azatamartiknerin%20bac%20namak%20sevan%20qreakataroxakan%20himnarkic]Newsbook.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր