211652_close_icon
views-count1056 դիտում article-date 20:50 12-08-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Լիվերպուլ»-ը կպայքարեն Ռոխոյի համար

Արգենտինայի հավաքականի և Լիսաբոնի «Սպորտինգ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոն իր կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի անգլիական Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը: Մանկունիանցիները Ռոխոյի համար պատրաստ են 20 մլն եվրո առաջարկել պորտուգալական ակումբին: Ստեղծված իրավիճակից ելնելով «Սպորտինգ»-ը Ռոխոյի տրանսֆերի դիմաց պահանջում է 35 մլն եվրո: Ավարտված աշխարհի առաջնության ընթացքում Ռոխոն հանդիսացավ Արգենտինայի հավաքականի առանցքային խաղացողներից մեկը: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հասավ ԱԱ-2014-ի եզրափակիչ, որտեղ լրացուցիչ ժամանակում 0:1 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին:

Նմանատիպ նյութեր