211652_close_icon

Արմեն Երիցյանն իր նախկին կուսակցության գործունեությանը չի հետևում․ Ժողովուրդ

views-count1970 դիտում article-date 09:05 13-08-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր նախկին կուսակցության՝ ՕԵԿ-ի գործունեությանը չի հետեւում։ «Ժողովուրդ»-ի հարցին, թե ՕԵԿ-ի կազմակերպած հանրահավաքը արդյոք կնպաստի, որպեսզի ՀՀ-ում էլեկտրաէներգիան չթանկանա՝ ասաց. «Ես ընտրել եմ իմ ճանապարհը, ես ավելի շատ գործադիրում եմ ինձ տեսնում։ Ես միտինգներից հեռու մարդ եմ, ես միշտ պայքարել եմ... իհարկե, օրինական միտինգներն օրենքով նախատեսված է, բայց անօրինական միտինգների, հավաքների դեմ միշտ ես եմ պայքարել՝ որպես ոստիկան, ու չեմ կարծում, թե ինձ կսազեր, որ ամբիոնից գնայի, քարկոծեի, ասեի՝ սա այսպես չէ, սա այնպես չէ, ավելի լավ է ես իմ աշխատանքով ապացուցեմ, որ ես կարող եմ իմ հայրենիքի համար ինչ-որ բան անել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր