1428 դիտում
15:06 12-02-2014
ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Արագածոտնի և Լոռու մարզեր. ֆոտոշարք
ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով փետրվարի 11-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Արագածոտնի և Լոռու մարզեր։
Նախարար Երիցյանի առաջին կանգառը եղավ Արագածոտնի մարզում: Արմեն Երիցյանը շրջեց Աշտարակի ՀՓՋ-ի տարածքում, ծանոթացավ առկա խնդիրներին, զրուցեց հրշեջ-փրկարարների հետ: Աշտարակ քաղաքում նախարարը շրջեց մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի համար հատկացված տարածքով: Նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց`կապված տարածքի ընտրության և վերանորգման ընթացիկ աշխատանքների հետ։
Այնուհետև Արմեն Երիցյանն այցելեց Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն: Նախարարը շրջեց տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Մարզային վարչության բոլոր աշխատակիցների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Նախարարը խոսեց Հանրապետության Նախագահի հանձնարարականի մասին, այն է` հզորացնել ՃԿԿ և 911 ծառայությունները։ -Այսօր ԱԻՆ-ն արդեն ունի ժողովրդի վստահությունը, բայց պետք է անել այնպես, որ այդ բարձր գանահատականին միշտ լինենք արժանի, - նշեց նախարար Երիցյանը։
Մարզ կատարած այցի ընթացքում ԱԻ նախարարը եղավ նաև Արագածոտնի մարզպետարանում, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Բարեխիղճ ծառայության համար Արմեն Երիցյանը հանձնարարեց խրախուսման ներկայացնել Ապարանի ՀՓՋ պետին և ջոկատի մի շարք ծառայողների։
ԱԻ նախարարն Արագածոտնի մարզի փիկարարական վարչության պետին հայտարարեց նկատողություն:
Լոռու մարզում ԱԻ նախարարը եղավ Սպիտակի ՀՓՋ-ում, տեղում ծանոթացավ աշխատանքային պայմաններին և առկա խնդիրներին։ Այստեղ ևս ջոկատի ղեկավարն ու աչքի ընկած հրշեջ-փրկարարներն արժանացան խրախուսանքի։
Այցի ընթացքում խորհրդակցություն կազմակերպվեց Լոռու մարզպետարանում։ Նախարար Երիցյանը Լոռու մարզպետին և խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց մարզում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, խոսեց ԱԻՆ վերջին ձեռքբերումների մասին և պատասխանեց ԱԻՆ գործունեությանն առնչվող հարցերին։
Նախարար Երիցյանը եղավ նաև Լոռու մարզային փրկարարական վարչության նոր շենքում, որտեղ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին` ԱԻ նախարարը տեղում տվեց համապատասխան հանձնարարականներ։
Աշխատանքը լավ կազմակերպելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար նախարարի խրախուսմանը ներկայացվեցին նաև Վանաձորի երկու հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներն ու մի շարք հրշեջ-փրկարարներ։
Արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գերակա խնդիրներից մեկը Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկումն է։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եղավ նաև Ստեփանավանի օդանավակայանում, որտեղ ընթանում են տարածքի կառուցապատման և վերանորոգման աշխատանքներ։ Նախարար Երիցյանը մանրամասն ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին` տեղում տալով համապատասխան հանձնարարականներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
21854 դիտում
11:55 31-12-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեցին Արագածոտնի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1721 դիտում
16:37 20-11-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն. ֆոտոռեպորտաժ
1198 դիտում
15:42 18-02-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանն այցելել է Արարատի մարզ
Այս բաժնից
460 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
721 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը