211652_close_icon
views-count1914 դիտում article-date 19:25 13-08-2014

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո

Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-28-ին՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում իրականացվելիք միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների և հոգևոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները և վերաարժևորելու հայ մարդու մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը: Այս տարի ևս հանրապետության բազմաթիվ պետական և մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաև այն հուշարձան հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար: Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի միության համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում:

Նմանատիպ նյութեր