4382 դիտում
15:13 03-11-2017
Հետադարձ հայացք. Թրամփի հաղթանակից 1 տարի անց. «Ամերիկայի ձայն»
Նոյեմբերի 8-ին կլրանա 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակի 1-ին տարելիցը:
2016 թվականի նոյեմբերի 8-ի գիշերը պատմական էր. շատերի համար՝ ապագայի հանդեպ անորոշության զգացումով լի ու սահմռկեցնող, իսկ ոմանց համար այն հաղթանակի գիշեր էր:
«Ես բոլոր հանրապետականներին, դեմոկրատներին և ազատականներին միասնականության ու համախմբան կոչ եմ անում», - հայտարարեց Դոնալդ Թրամփը 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր տարած անսպասելի հաղթանակից հետո ունեցած ելույթում:
Թրամփի երդմնակալության արարողության ելույթն ուղղված էր մասնավորապես՝ ընտրություններում իր հաղաթանակն ապահոված աշխատավոր դասի ամերիկացիներին:
«Մեր քաղաքական գործիչները բարգավաճել են, աշխատատեղերը տեղափոփվել են այլ երկրներ, իսկ գործարանները՝ փակվել: Այս ամերիկյան ոճրագործության վերջը դրվում է հենց հիմա և հենց այս պահին», հայտարարեց Թրամփը հունվարի 20-ի իր երդմնակալության ելույթում:
Հանրապետականների ճամբարում բազմաթիվ վերլուծաբաններ, հանձինս Ջոն Ֆիհրիի, վստահ էին, որ Թրամփն անձեռնամխելի է, ու ունենալով հանրապետականների ընդհանուր աջակցությունը, արմատական փոփոխություններ կբերի երկրում, սակայն այս մեկ տարվա ընթացքում ամերիկյան հասարակությունում առկա բևեռացվածությունն ավելի է խորացել, իսկ հանրապետական կուսակցության ներսում առաջացած երկփեղկվածությունը դարձել ավելի ակնհայտ:
Հիշեցնենք, որ Թրամփի նախագահությունը ուղեկցվեց ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ընթացող բողոքի բազմահազար ցույցերով: Վրդովված հանրությունը փողոց էր դուրս գալիս արտահայտելու իր բողոքն ընդդեմ Թրամփի, այդ թվում Սպիտակ տան նախկին խոսնակ Շոն Սփայսերի շուրթերով տարածվող ապատեղեկատվությանը: Հանրության բողոքի ալիքն ուղղված էր նաև՝ ներգաղթի, բժշկական և հարկային բարեփոխումների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր վարչակազմի որդեգրած քաղաքականությանը:
Թրամփի ձեռքբերումների շարքին է դասվում՝ Գերագույն դատարանի դատավոր Նիլ Գորսուչի նշանակումը, երկրի տնտեսական բարձր ցուցանիշներն ու արժեթղթերի շուկայի ակտիվությունը, ինչպես նաև՝ «Դաեշ»-ի դեմ պայքարում գրանցված հաջողությունները:
Սակայն Թրամփն ու իր հանրապետական դաշնակիցները Սենատում, պարտություն կրեցին առողջապահական փաթեթի անցկացման հարցում:
«Պատմության մեջ ոչ մի վարչակազմ, ունենալով միավորված իշխանության բոլոր լծակները, այսքան անարդյունավետ չի գործել որքան Թրամփի վարչակազմն ու հանրապետականները, ովքեր Կոնգրեսում ունեն ձայների մեծամասնությունը», -գտնում է Ամերիկյան համալսարանից Ալան Լիխտմանը:
Թրամփը, ով դեռ չի հրաժարվել իրարամերժ Twitter-յան գրառումներ անելու իր սովորույթից, սուր քննադատության արժանացավ նաև Շարլոթսվիլի ողբերգական իրադարձությանը հաջորդած իր հայտարարության համար:
Վիրջինիայի համալսարանից Լարի Սաբատոն գտնում է, որ Թրամփի ներկայիս ցածր վարկանիշը պայմանավորված է Կոնգրեսում ունեցած ձախողումներով, մինչ Թրամփի նախընտրական քարոզարշավ հիշեցնող հետընտրական հանդիպումներն իր աջակիցների հետ, ինչպես նաև՝ հանրապետականների շրջանում ունեցած աջակցությունը դեռ աշխատում են ի շահ Թրամփի:
«Քանի դեռ Թրամփի վարկանիշը տատանվում է 35-38 տոկոսի միջև, հանրապետականներին դժվար է նրան մարտահրավեր նետել», գտնում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանից Մեթյու Դալեկը:
Այնուամենայնիվ, բազմաթիվ վերլուծաբաններ գտնում են, որ Թրամփի թիմի և Կրեմլի հետ գաղտնի նախահամաձայնության թնջուկի նոր բացահայտումները կարող են էապես փոխել ԱՄՆ-ի և աշխարհի քաղաքական իրադարաձությունների ընթացքը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4097425.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
19:25 13-08-2014
Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո
1906 դիտում
14:57 23-09-2014
«Հետադարձ հայացք՝ 100 տարի անց». մեկնարկում է Եվրոպական ժառանգության օրերը
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են