1426 դիտում
15:19 14-08-2014
Ամառային ճամբարներում անցկացվել են էկոկրթական միջոցառումներ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներից և Օզոնի շերտի պահպանության ծրագրի ազգային կենտրոնի ներկայացուցչից ձևավորված խումբը էկոկրթական դասընթացներ է անցկացրել ՀՀ կոտայքի մարզի Հանքավան քաղաքի մերձակայքում գործող «Արագած», «Հասմիկ» և «Լուսաբաց» ամառային ճամբարներում: Այս մասին է տեղեկացնում ՀՀ ԲՆ մամուլի ծառայությունը:
Միջոցառումը նպատակ է հետապնդել ուժեղացնել աշակերտների սերը հայրենի բնության հանդեպ, հարստացնել գիտելիքները շրջակա միջավայրի և նրա բաղադրիչների մասին: Ճամբարներում հանգստացող 300-ից ավել աշակերտներին մատչելի տեղեկություններ է մատուցվել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, շրջակա միջավայրի պահպանության և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու վերաբերյալ:
Մատուցված թեմաների յուրացումը դյուրացնելու նպատակով, տեսական նյութին զուգահեռ ցուցադրվել են էկոկրթական մուլտֆիլմեր և վավերագրական ֆիլմեր: Անցկացվել են նաև գործնական պարապմունքներ, ինչը թույլ է տվել ամրագրել դպրոցականների ստացած տեսական գիտելիքները:
Սեմինարների ավարտին ճամբարներում հանգստացող դպրոցականներին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանձնվել են նաև բնապահպանական թեմայով «Օզի-Օզոն» սեղանի ժամանցային խաղեր:
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
12:25 03-07-2015
Դպրոցականների ամառային ճամբարներում բոլոր պայմաններն ապահովված են
1402 դիտում
13:00 17-08-2015
Ամառային մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով 1175 երեխա է հանգստացել. լուսանկարներ
4624 դիտում
23:39 13-08-2016
Ավարտվում է երեխաների ամառային հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում. լուսանկարներ
Այս բաժնից
1333 դիտում
21:31 19-01-2025
Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտի կոչ է անում
1246 դիտում
19:35 19-01-2025
Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
1132 դիտում
18:32 19-01-2025
Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ