211652_close_icon
views-count2372 դիտում article-date 19:59 14-08-2014

Էսեկիել Լավվեսին կարող է իր կարիերան շարունակել «Յուվենտուս»-ում

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս»-ը մտադիր է ուժեղացնել իր հարձակման գիծը: Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, թուրինցիները հետաքրքրված են ՊՍԺ-ի արգենտինացի խաղացող Էսեկիել Լավեսսիի ծառայություններով : Արգենտինայի հավաքականի խաղացողը և ՊՍԺ-ն չէն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի պայմանների շուրջ: Լավեսսիի գործող պայամանգրի ժամկետը լրանում է 2016 թվականի ամռանը: Հավելենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում թուրինյան թիմը համալրել է «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան, սակայն իսպանացի խաղացողը թիմի մարզումներից մեկի ժամանակ ծնկի վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել 2 ամսով: Իտալական ակումբը ստիպված է փոխարինող փնտրե Ալվարո Մորատային:

Նմանատիպ նյութեր