25531 դիտում
21:28 14-08-2014
57-ամյա վարորդը BMW X5-ով Ուջանի ճանապարհին բախվել է տան քարե պարսպին և այն փլուզել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչ, 57-ամյա Զաքար Կիրակոսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, իր կողմից վարած BMW X5 մակնիշի 78 PՍ 888 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել սեփական տան քարե պարսպին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վար կժամանեին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, քաղաքացիներն ավտոմեքենայից դուրս են բերել Զ. Կիրակոսյանին, ով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Աշտարակի հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին. <<Վթարի մեղավորը եղել է КамАЗ մանկիշի ավտոմեքենայի վարորդը, ով դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել Զ. Կիրակոսյանի համար, ու վերջինս մի կերպ խույս է տվել КамАЗ-ից ու հավանաբար, չկարողնալով կառավարել մեքենան, տեղի է ունեցել վթարը>>:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+