85795 դիտում
17:57 09-10-2019
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 32-ամյա վարորդը Land Rover-ով փլուզել է քարե պարիսպը և գլխիվայր հայտնվել բնակչի տան բակում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սերոբ Դավթյանը իր վարած Land Rover մակնիշի 35 ZG557 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան քարե պարսպին, փլուզել այն և գլխիվայր հայտնվել տան բակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգիրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երրանի Էրեբունի բժշկական կենտրոն։
Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ տեզում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+