211652_close_icon
views-count1993 դիտում article-date 09:43 15-08-2014

Հայաստանում հասարակական տրամադրություններին հետևելով՝ դժվար է եզրակացնել, որ մեզ առանձնապես հետաքրքրում է մեր օրերի ցեղասպանությունը․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Եզդիները շատ հին ազգ են կամ կրոն են՝ այստեղ կարծիքները տարբեր են, սակայն դա տվյալ դեպքում էական չէ: Եզդիների ժամանակագրության մեջ հիմա 86-րդ դարն է՝ դա քաղաքակրթության մի շերտ է, որը մարդկությունը պարտավոր է պահպանել: Բայց նրանք, ովքեր Հյուսիսային Իրաքում զինում են և թև են տալիս սունի ծայրահեղականներին՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, որոշ ժամանակ նաև՝ Միացյալ Նահանգները, խորապես անտարբեր են քաղաքակրթության հանդեպ և հետապնդում են դարձյալ իրենց տնտեսական և քաղաքական շահերը: Ամերիկացիներն ու եվրոպացիներն այս հարցում դրսևորում են հիմնականում ծայրահեղ երեսպաշտություն, ցինիզմ, լավագույն դեպքում՝ անտարբերություն: Իսկ մե՞նք՝ հայերս: Հայաստանում հասարակական տրամադրություններին հետևելով՝ դժվար է եզրակացնել, որ մեզ առանձնապես հետաքրքրում է մեր օրերի ցեղասպանությունը, որ այստեղ մարդկանց սիրտը ցավում է դժոխային տառապանքներ կրող մարդկանց համար: Մինչդեռ պատմության ընթացքում, նաև Արցախի պատերազմում եզդիները հանդես են եկել որպես մեզ բարեկամ, դաշնակից ազգ: Գումարած դրան՝ մեր երկրում ապրում են ազգությամբ եզդի ավելի քան 35 հազար քաղաքացի (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Հասարակության անտարբերությունն, այդպիսով, բավականին զարմանալի է: Իրաքի հյուսիսից ստացվող լուսանկարներն ու տեսագրությունները խիստ հիշեցնում են ինձ այն լուսանկարները, որոնք կան Երևանի ցեղասպանության թանգարանում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր