2211 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը՝ այդ դիրքը որոշ առավելություններ է տալիս: «Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան անվիճելի են իրավունքներն այսօր՝ միայն «նեղություն կրած» խմբի անդամ լինելու միջոցով:
Ինձ թվում է՝ հոգեբանական այդ մեխանիզմը գործում է նաև անհատական մակարդակով: Ոչ մի մարդու կյանք միայն հաճույքներից կամ վայելքներից կազմված չէ: Սակայն մարդկության մի մասն իր կյանքն ապրում է զոհի գիտակցությամբ։
Կան նաև նման հոգեբանություն ունեցող ազգեր: Մասնավորապես, 20-րդ դարի սկզբին մենք՝ հայերս, ցանկանում էինք աշխարհին ապացուցել, որ մենք զոհ ենք, և մեզ պետք է կարեկցել, խղճալ: Մենք նաև խնդրում էինք աշխարհին, որ նա Աբդուլ Համիդին դատապարտի և դրդի «բարենորոգումներ» անցկացնել: Թե ինչով է դա ավարտվել՝ բոլորին հայտնի է: Հաջորդ 100 տարին մենք աշխարհին փորձում ենք ապացուցել, որ մենք Ցեղասպանության զոհ ենք, մեզ պետք է դարձյալ խղճալ, որովհետև մենք արդար ենք, բայց դրանից մեր գործերը, մեղմ ասած, առաջ չեն գնում: Ընդ որում, մենք արդեն մեկընդմիշտ որոշել ենք, թե ում զոհն ենք, և վստահ ենք, որ «դարավոր ոսոխը» կարող է հայ երեխա մորթել, իսկ «դարավոր բարեկամը»՝ ոչ:
Ինձ թվում է՝ մեր-ազգին պակասում է «օզվերինի» որոշակի չափաբաժին: Խոսքը, բնականաբար, ոչ ահաբեկչության, ոչ անկարգությունների, ոչ էլ հեղաշրջման մասին է: Հակառակը նման դրսևրումները թուլության վկայություն են: Խոսքը զոհի կարգավիճակից և դրանով պայմանավորված՝ ընդարմացած վիճակից դուրս գալու մասին է. որոշակի նպատակներ դնելու և դրանց շուրջը համախմբվելու մասին, ազգի ներսում իրար հարգելու, իրար հետ լեզու գտնելու մասին:
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն: Մեզ պետք է, որ մեզ հարգեն: Իսկ դա կախված է միմիայն մեզանից»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
23:06 07-06-2021
Ռոբերտ Քոչարյան. Եթե ուզում ենք մեզ հարգեն, պետք է ունենանք մեր Զինված ուժերը
Այս բաժնից
3190 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»