18291 դիտում
11:11 15-08-2014
Զինվորի պատասխանը՝ Վազգեն Սարգսյանին
[url=http://blog.mediamall.am/?id=40070]Mediamail.am[/url]-ը գրում է, որհանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մեքենան մոտենում է Սեյրան Սարոյանի հրամանատարությամբ գործող զորամասի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։
- Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։
- ճանաչում եմ, պարոն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։
- Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։
Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է.
- Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։
Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։
Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Վ. Սարգսյանը դիմում է մի զինվորի.
- Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։
Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը..
- Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։
Շարահրապարակով մեկ լսվում է Վ. Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին, ու դառնալով հրամանատար Սեյրան Սարոյանին ասում է.
- Ապրես, Սեյրան, դուխով զինվորներ ունես։ Մեր էս քաջարի զինվորն էլ է արժանի արձակուրդի։
Շնորհակալություն Արմենակ Ավետիսյանին՝ նյութը տրամադրելու համար:
Աղբյուրը՝ [url=http://blog.mediamall.am/?id=40070]Mediamail.am[/url]
Նմանատիպ նյութեր
58905 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1156 դիտում
21:15 29-05-2024
Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
850 դիտում
20:05 29-10-2024
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա
619 դիտում
19:52 29-10-2024
Սյունիքի մարզպետը և ֆրանսիական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Կապանի հուշահամալիրում
688 դիտում
19:41 29-10-2024
«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար