211652_close_icon
views-count19862 դիտում article-date 20:06 17-08-2014

Տավուշի մարզում տեղի ունեցավ մեղրի և հատապտուղների ավանդական փառատոնը, որին ներկա են եղել չինովնիկներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Սորանի այգիներում տեղի է ունեցել Մեղրի և հատապտուղների ավանդական փառատոնը: Ինչպես Բերդից տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնը 3-րդ անգամ է տեղի ունենում, որի ընթացքում տեղացիները ներկայացնում էին մարզի բարիքները, իրենց ձեռքի աշխատանքները: Փառատոնին ներկա են եղել դեսպաններ, հասարակական գործիչներ, խորհրդարանի անդամներ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Գյուղացիները ֆոտոլրագրողին ասել են, որ էնպիսի փառատոն են անելու, որ թշնամին էլ նախանձի: Իսկ փառատոնի կազմակերպիչ, «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանը, որ սահմանից այն կողմ ադրբեջանական գյուղերում մեռած կյանք է, մինչդեռ մենք ցույց ենք տալիս, թե ինչպես է կյանքը եռում Տավուշի մարզում: Գյուղացիները ոչ միայն առաջարկել են իրենց «ստեղծագործությունները» վաճառքի համար, այլև հյուրասիրել են բոլոր մասնակիցներին: Փառատոնին մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, որը նաև գնումներ է կատարել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 227+
227+

Նմանատիպ նյութեր