18117 դիտում
17:14 16-08-2015
Լավագույն ավանդույթները Շամշադինում շարունակվում են. Բերդ քաղաքի Սորանի այգում մեղրի և հատապտուղների փառատոն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` օգոստոսի 16-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքը մեղրաշատ է: Բերդի քաղաքապետարանի և Տավուշի հոգևոր վերածննունդ հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում է «Մեղրի և հատապտուղների փառատոնը», որի նպատակն է նպաստել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, խթանել տեղական ապրանքատեսակների արտադրությունը, գործնական շփումները և ձևավորել բարենպաստ զբոսաշրջային միջավայր: Կազմակերպիչները համոզված են, որ փառատոնը յուրօրինակ խթան է զարգացնելու այս տարածաշրջանի տնտեսությունը և տուրիզմը, ինչպես նաև մեկ անգամ ևս սահմանամերձ ժողովրդին զորավիգ լինել:
Տավուշցիներն էլ իրենց հերթին նշեցին, որ «Մեղրի և հատապտուղների փառատոնն» ուրիշ էլ որտեղ կարող էր անցնել, եթե ոչ հենց մեղրով ու հատապտուղներով հարուստ Տավուշում։
«Մեղրի և հատապտուղների փառատոնին» կլոր տարին սահմանապահ տավուշցիները սրտի թրթիռով են սպասում: Ամբողջ տարին աշխատում են, որ փառատոնի օրը իրենց աճեցրած բերք ու բարիքով հյուրասիրեն մայրաքաղաքից այցելած հյուրերին և Տավուշի արևահամ մրգերով զարմացնեն փառատոնի օտարերկրյա այցելուններին:
Փառատոնին մեծ ոգևորության մասնակցում են գրեթե բոլոր սահմանամերձ գյուղերը` յուրաքանչյուրն իր տաղավորում: Անարատ մեղրից, արևահամ մրգերից ու հատապտուղներից մինչև Տավուշի անտառների բարիքը` զկեռը, ներկայաված են փառատոնում:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` փառատոնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 342+
342+
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
16:00 08-08-2019
Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Մեղրի և հատապտուղների փառատոն» է կազմակերպվում
3670 դիտում
23:08 10-08-2014
Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)