211652_close_icon
views-count1475 դիտում article-date 14:39 18-08-2014

Դոնեցկում ուժի մեջ է մտնում մահապատժի մասին օրենքը

Դոնեցկի հանրապետությունն մշակել է իր քրեական օրենսգիրքը,որում ներառված է մահապատժի մասին օրենք: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Դոնեցկի ժողովրդական հանրապետության նախարարների խորհրդի առաջին նիստը, որում 2 օրինագիծ է հաստատվել՝ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության ռազմական դատարանների կարգավիճակի մասին» և «Դոնեցկի ժողովրդական հանրապետության Քրեական օրենսգրքի հաստատման մասին»: Քրեական օրենսգրքի հիմքում ընկած է Ռուսաստանի Դաշնության նորմատիվ բազան: Ինքնահռչակ հանրապետության առաջին փոխվարչապետ Վլադիմիր Անտյուֆեևը քրեական օրենսգրքում մահապատժի կիրառումը անվանել է «ոչ թե վրեժ, այլ սոցիալական պաշտպանության ամենաբարձր աստիճան»:

Նմանատիպ նյութեր