14229 դիտում
22:38 25-06-2020
ՍԴ դատավորներին չեն կարող փոխել. ԱԺ փոփոխությունը վաղն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ չեն փոխել համապատասխան օրենքը. Արփինե Հովհաննիսյան
Ակնհայտ է՝ Ռուսատամ Բադասյանը չէր նկատել, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ անփութություն են ցուցաբերել, բայց այդ անփութությունը սոսկ անփութություն չէ: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Hovhannisyan-arpine/3328586]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարության մասին, թե ՍԴ-ի մասին օրենքը չի համապատասխանում սահմանադրական այն փոփոխություններին, որոնք իրենք կատարել են:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ անփութությունը նրանց զրկում է ՍԴ դատավորներին տուն ուղարկելու հնարավորությունից, քանի որ սահմանադրական դրույթները 2015թ․ Սահմանադրական դրույթները ի տարբերություն 1995 և 2005 թվականների Սահմանադրությունների՝ անմիջական ուժ չունեն, բացի մարդու իրավունքներին առնչվող հատվածից:
«Մնացած մասերով չունի անմիջական ուժ: Սա նշանակում է՝ Սահմանադրությունն ուղղակի չի գործում, նշանակում է ՝Սահմանադրությունը կոնկրետացնել կոնկրետ օրենքում: Կոնկրետ օրենքը ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքն է, որտեղ գրված է, որ ՍԴ դատավորները պաշտոնավարելու են: Քանի դեռ նրանք չեն փոխել այդ օրենքը, իրենք դատավոր փոխել չեն կարող»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/06/25/Hovhannisyan-arpine/3328586]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
14:39 18-08-2014
Դոնեցկում ուժի մեջ է մտնում մահապատժի մասին օրենքը
653 դիտում
10:29 11-11-2020
Միայն Նիկոլի հեռացումը հույս կտա, որ կարող ենք փոխել ինչ-որ բան. Արփինե Հովհաննիսյան
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին