211652_close_icon
views-count17534 դիտում article-date 17:48 18-08-2014

«Վասպուրական» ռեստորանային համալիրում հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով

Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի ոստիկանության բաժանմունքում հետաքննիչ Սոս Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Ջրվեժ թաղամասում գործող «Վասպուրական» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03:30-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 50-ամյա Հարություն Տոնոյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 53-ամյա Վարդան Մարկոսյանին: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երկուսն էլ մասնակցելիս են եղել ռեստորանում անցկացվող հարսանեկան արարողությանը:

Նմանատիպ նյութեր