211652_close_icon
views-count73728 դիտում article-date 19:15 01-09-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզի «Բուրգեր» ռեստորանում. հարսանեկան արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով. կա վիրավոր և ձերբակալված անձ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 30-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ «խմած ծանր աստիճանի, չի բացառվում ներգանգային հեմատոմա, գանգի գագաթային շրջանի քերծված վերք, արյունազեղում, աջ կոնյուկտիվա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Պետրոսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորը 37-ամյա Արման Ավետիսյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալ: Հիվանդանոցում նրա հարազատները ոստիկաններին հայտնել են, որ Ա. Ավետիսյանը Բուրգեր ռեստորանային համալիրում ոչ սթափ վիճակում դուրս է եկել և վայր ընկել: Նրան հարազատները գտել են ռեստորանի բակում՝ ընկած վիճակում: Մինչ հարազատները ոստիկաններին «կուտ կտային», Ոստիկանության Գեղարքունիքի մարզային և Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ պարզել են, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրում հարսանեկան արարողության ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ավետիսյանի և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Արկադի Բադալյանի միջև: Վիճաբանությունն այնուհետև շարունակվել է ռեստորանի բակում, որի ժամանակ Ա. Բադալյանը մի քանի անգամ հարվածել է Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել և գլուխը հարվածել գետնին, իսկ հետո նրան հարազատները տեղափոխել են Սևանի հիվանդանոց: Փաստի առթիվ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ա. Բադալյանը ձերբակալվել է: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր