Մարդասիրության համաշխարհային օրը նշել են Ստեփանավանում. տեսանյութ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանավանում անցկացվեցին մարդասիրական միջոցառումներ: Մարդասիրական առաջին կառույցներից մեկը` «Լոռէ» փրկարարական ջոկատը, Ստեփանավանում ստեղծվել է 88-ի երկրաշարժից 3 ամիս անց: Ահա` ինչու է Ստեփանավանն ընտրվել մարդասիրական օրվան նվիրված միջոցառումների վայր: ՄԱԿ-ը երախտիքի վկայագրեր հանձնեց Հայկական կարմիչ խաչ, «Սպիտակ», «Լոռէ» փրկարարական ջոկատներին, «Հուսո տուն» բարեգործական կենտրոնին, «Առաքելություն Հայաստան», «Առաքելություն Արևելք» կազմակերպություններին: Ագարակ, Գարգառ, Կուրթան և Վարդաբլուր համայնքների երիտասարդական խմբերը ստացան ՄԱԿ-ի բարեկամի վկայագրեր, «Լոռէ» ջոկատի տարածքում ցուցադրական համարների միջոցով ծանոթացան առաջին օգնության հմտություններին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32620]Armnewstv.am[/url]