211652_close_icon
views-count16768 դիտում article-date 13:25 20-08-2014

«Ութ»-երով Toyota-ի օրինախախտ վարորդը ոստիկանության վարչական շենքի դիմաց իրեն պատկերացնում է 8-րդ հրաշալիք. ու՞ր է նայում Երևանի ՃՈ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որ չի հանդուրժելու այն օրինախախտ վարորդներին, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից և կխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները: Այսօր՝ օգոստոսի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես է Toyota Camry մակնիշի 88 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրենց զգալով անպարտելի՝ օրենքի առաջ, ավտոմեքենան կայանել ՀՀ ոստիկանության վարչական շենքի «քթի տակ»՝ հետիոտնի համար նախատեսված «զեբրայի» վրա: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայի վրայից բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ մեքենան 1 ժամից ավելի «հանգրվանել է» նշված հատվածում՝ խոչընդոտ ստեղծելով ոչ միայն հետիոտների, այլ նաև մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր