13040 դիտում
15:17 21-08-2014
Ոստիկանության վարչական շենքի դիմաց կայանված «ութ»-երով Toyota-ի օրինախախտ վարորդը չկարողացավ երկար «մարսել» իր խախտումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 20-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Toyota Camry մակնիշի 88 PS 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով իրեն զգալով անպարտելի, մեքենան կայանել էր ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված «զեբրայի» վրա:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հրապարակմանն օպերատիվորեն արձագանքեցին ՀՀ ոստիկանության լրատվության և քարոզչության վարչությունից և ՀՀ ճանապարհային ոստիկանությունից, ովքեր նշեցին, որ նման հրապարակումներն օգնում են ոստիկանությանը, որպեսզի օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարչական պատասխանատվության ենթարկվեն և իրենց «ականջներին օղ անեն», որ անպարտելի օրինախախտ վարորդ հանրապետությունում չկա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 20-ին նա լուսանկարների շարք էր արել, որոնցում երևում է, թե ինչպես է Toyota Camry մակնիշի 88 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրենց զգալով անպարտելի՝ օրենքի առաջ, ավտոմեքենան կայանել ՀՀ ոստիկանության վարչական շենքի «քթի տակ»՝ հետիոտնի համար նախատեսված «զեբրայի» վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ավտոմեքենայի վրայից բացակայում էր տեխզննման կտրոնը, իսկ մեքենան 1 ժամից ավելի «հանգրվանել էր» նշված հատվածում՝ խոչընդոտ ստեղծելով ոչ միայն հետիոտների, այլ նաև մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)